Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթին:

 

Նախ սկսենք սահմանային իրավիճակից: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն հակառակորդը շարունակում է խախտել ձեռք բերված հրադադարի ռեժիմը:

 

Ընդ որում ադրբեջանական կողմը կիրառում է «Ինստիգրալ» տեսակի դիպուկահար հրացան:

 

Lurer.com կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը իր վերլուծության մեջ հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ է ռուսական մամուլը ծաղրում Սերժ Սարգսյանին»:

 

ՀԱՊԿ գագաթաժողովում և դրա կուլիսներում մթնոլորտը լարված, անգամ շիկացած է եղել: Թերևս պատճառը ԼՂ հարցում Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներն են: Պատահական չէ, որ ռուսական մամուլը այս օրերին բացահայտորեն ծաղրում է Սերժ Սարգսյանին. ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցում մերժել է Պուտինին, արժանանալով նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ների հարձակումներին և Հայաստանին զրկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մարդ նշանակելու հնարավորությունից:


Մանրամասները՝ կարդացեք վերլուծության մեջ:

 

Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր բարեգործությունները: Այս անգամ ՀԱՕԿ նախագահը Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձի առթիվ արժեքավոր նվերներ է հանձնել քաղաքացիներին:

 

Այս ամենի մասին պատմող ռեպորտաժը, դիտեք այստեղ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Ինչպես հայտնի է, Երևանում կայացած գագաթնաժողովը հայկական հասարակության ամենալայն շրջանակների կողմից առավելապես կարևորվում էր ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում, քանի որ գաղտնիք չէ՝ մեր երկրի անվտանգությանը վերաբերող թիվ մեկ խնդիրը հենց չկարգավորված հակամարտությունն է, որ աշխարհում, ու, մասնավորապես, Մեծ Մերձավոր Արևելքում սրված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ամեն րոպե սպառնում է պայթել, դուրս գալ վերահսկողությունից:


Մանրամասները՝ կարդացեք «Պուտինի նոր «մեսիջը»՝ Ալիևին…» հրապարակումը:

 

Բժիշկնե՞րն են հարստանալու, թե՞ Ալթունյանն է օլիգարխ դառնալու: Այս մասին հարց է բարձրացնում Սարգիս Հակոբյանը: Թե ինչի մասին է խոսքը, կարդացեք հրապարակումը: