Mediamall.am լրատվականն ամփոփում է հունվարի 17-ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Ոչ միայն այսօրվա այլ նաև վերջին ամիսների քաղաքական գլխավոր ինտրիգը այսօր լուծվեց: ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքական դաշտ:
Այս մասին այսօր հայտարարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո սկսեցին հնչել տարբեր մեկնաբանություններ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Lurer.com-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել.
Մեզ մարդիկ են պետք, ովքեր երկիրը դուրս կբերեն այս ստորացուցիչ վիճակից: Տեսե՛ք՝ մարդիկ ինչպես են լքում Հայաստանը, արտագաղթը մեծ տեմպով շարունակվում է, իսկ Ծառուկյանի վերադարձից հետո մարդիկ իրենց գնած տոմսերը ետ կվերադարձնեն, կմնան այս երկրում, քանի որ նա հույսի շող է, Գագիկ Ծառուկյանի վերադարձով շատ հարցեր իրենց լուծումները կգտնեն:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Երկու տարին ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի է: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Արմեն Բադալյանի մեկնաբանությունն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Գաիկ Ծառուկյանի վերադարձի թեմայով սոցցանցերում ակտիվացել են քննարկումները:
Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն, որոնք զետեղվել են մեր լրատվականի «Բլոգ» բաժնում:
Օգտատեր Արաքսյա Գրիգորյանը գրում է.
Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից հանուն ժողովրդի, և վերադառնում է կրկին հանուն ժողովրդի
Օգտատեր Արսեն Սանամյանը գրում է.
Ծառուկյանը խառնեց քաղաքական տականքների քարտերը
Օգտատեր Մարիետա Խանաղյանը գրում է.
Ծառուկյանը մեծի համար զավակ է, փոքրի համար հայր, տարեկիցների համար էլ իրենց ընկերն ու եղբայրն է
Օրվա մյուս թեմաներին անդրադառնալով մեջբերենք վերլուծաբան Դավիթ Բաբանովի վերլուծությունը.
Պարզվում է՝ բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծվել հենց նորակազմ դաշինքի ներսում ու ամենևին էլ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, երբ պահը հասունանա, անհաղթահարելի տարաձայնություններ ծագեն, ասենք, Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի միջև. հիմքեր՝ կարծես, արդեն իսկ ստեղծվում են՝ ուզած պահի խժդժություններ առաջ բերելու ընդդիմադիր արևմտամետ այս դաշինքում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Քաղաքացիական պայմանագրի» առաջին տասնյակը որոշ ԶԼՄ-ների կողմից, բնականաբար, ոչ պատահական սկզբունքով, ներկայացվել է որպես «Ելք»-ի առաջին տասնյակ: Սրան զուգահեռ նախատեսվում է, որ առաջիկայում ԱՄՆ են մեկնելու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն՝ առանց Փաշինյանի:
Մանրամասները՝ «Իշխանությունների գաղտնի զենքը» վերլուծության մեջ:
Վատ լուրեր կան սահմանից: Արցախում զինծառայող է վիրավորվել: Զինծառայողի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
Օրվա մյուս իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: