Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 20-ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Մինչ Երևանում, իրենց տաք բազմոցներին նստած, հին ու նոր քաղաքական և հասարակական դեմքերը քննարկում են հողերը տալ չտալու մասին, թշնամին շարունակում է սադրել և խախտել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրադադարը:
ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը առավոտյան մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Համացանցում բուռն քննարկվում է «Միասնություն» համազգային շարժման մոտեցումը, որով առաջարկվում է անցում կատարել կիսապրոֆեսիոնալ բանակի:
Հայրենակիցները բարձր են գնահատում այս նախաձեռնությունը, որով ի դեպ, առաջարկվում է, որ 18 տարեկան երիտասադրները այլևս չկանգնեն սահմանին:
Մանրամասները կարդացեք Արսեն Սանամյանի՝ «18 տարեկանն այլևս չի կանգնի սահմանին. Հեղափոխական մոտեցում ՀՀ ԶՈՒ-ում» հոդվածը:
Ծառուկյանից վառվածը: Այսպիսի վերնագրով հրապարակմամբ է հանդես եկել վերլուծաբան Դավիթ Բաբանովը.
Որքան էլ Փաշինյանն ու նրա նմանները փորձեն կեղտոտ տրյուկների միջոցով սեփական դեմքը պարզերես անել ու ջանալ համոզել հասարակությանը, թե քնում-արթնանում են՝ ազգի ցավերը մտքներին, միևնույն է՝ ժողովուրդը, որ իմաստուն է բոլորից, հրաշալիորեն գիտակցում է՝ ով է պոպուլիստն, իսկ ով իրական մարդասերը:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Բաբանովն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:
Կարդացեք նրա՝ «Խառնաշփոթ՝ արցախյան խնդրում...» հրապարակումը:
Այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանը մուտք է գործում ակտիվ քաղաքականությունը:
Սեյրան Օհանյանին հայտարարությանը ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Ազնիվ չեն շահարկումները՝ Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության շուրջ: Այս մասին Լուրեր.com կայքի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Գագիկ Ծառուկյանի վերադարձին անդրադառնալով, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասել է.
«Գագիկ Ծառուկյանն այսօր կոնկրետ այն անձն է, որը քաղաքական դաշտում ունի բավականին լուրջ վարկանիշ»:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: