ԼՈՒՐԵՐ.com կայքն ամփոփում է մարտի 27-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Արցախի սահմանում տիրող իրավիճակի մասին առավոտյան հաղորդագրությամբ տեղեկացրեց Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն մարտի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց:
Իրավիիճակի մասին մանրամասն և գրաֆիկական պատկերին ծանոթացեք՝ ԱՅՍՏԵՂ:
Հայաստանի Հանրապետկան կուսակցությունը՝ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը: Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
ՄԻՊ գրասենյակի, թերևս սկանդալային հայտարարությանը՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Սեյրան Օհանյանը անդրադարձել է իր ձերբակալության մասին լուրերին:
Աղավնի Սուքիասյանի պատրաստած նյութը՝ ԱՅՍՏԵՂ:
«Սարի թաղի» գործով ձերբակալված Էդուարդ Զեյթունյանը հացադուլ է հայտարարել: Սոնա Հարությունայնն է պարզել մանրամասները: Նյութը՝ ԱՅՍՏԵՂ:
Նշենք, որ «Սարի թաղի» գործով դատապարտյալների հարազատներն էլ իրենց բողոքի ակցիան են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Լուսանկարներին և մանրամասներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
«Տիգրան Մեծի Արշակը» վստահ է, որ փոփոխությունների համար Ծառուկյանը քաղաքական կամք ունի:
Արշակ Արշակյանի մասին պատմող հրապարակմանն ու լուսանկարներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Հասարակությունը վստահում է Գագիկ Ծառուկյանի կոնկրետ գործին, ոչ թե PR արշավների:
Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ.com կայքի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը: Բադալյանի հետ զրույցը՝ ԱՅՍՏԵՂ:
Ստելլա Խաչատրյանը գրում է.
Դժվար է ասել, արդյո՞ք կողմերից որևէ մեկի մոտ դիրքորոշման փոփոխություններ են նկավել, ինչը թույլ է տվել Ֆրանսիային՝ նման նախաձեռնութամբ հանդես գալ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ երկու երկրների ներքաքաղական լարված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքական տրանսֆորմացիաները կարծես թե ստվերում են խնդրի լուծման արդիականությունը: Այսքանով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարության շուրջ ծագած հարցականները չեն ավարտվում: Էյրոն խոսում է «խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին:
Մանրամասները՝ «Ի՞նչ էր ակնարկում Փարիզը» հրապարակման մեջ:
Դավիթ Բաբանովն գրում է.
Անկասկած է, որ իշխանությունների վերարտադրության պրոցեսը, որին էլ հենց միտված են ընտրակեղծիքները, չի կարող ընթանալ նախատեսվածի պես սահուն ու հարթ, եթե նույն այդ իշխանություններին գաղտնի աջակցություն ցույց չտան «ընդդիմադիր»-ի անվան ներքո հանդես եկող որոշ ուժեր, որոնք, նախապես շատ լավ տեղյակ լինելով կոնկրետ տեխնոլոգիաներից, գաղտնի համաձայնությունների մեջ են մտնում իշխանական կուսակցության հետ ու կորզելով իրենցը՝ մեծ սիրով աչք փակում ամեն ինչի վրա ու դեռ մի բան էլ հստակորեն օժանդակում «հակառակ» թևին: Որպես ասվածի անկրկնելի օրինակ՝ կարելի է բերել ամիսներ առաջ Վանաձորում առաջացած կազուսային իրավիճակը՝ քաղաքի ավագանու շարքերում:
Մանրամասները՝ «Պատասխանատու են բոլորը» հրապարակման մեջ:
Կարդացեք նաև մեր «Ո՞րն է իշխանության գինը...» անչափ հետաքրքիր վերլուծական հրապարակումը:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, արտակարգ և քրեական պատահարներին հետևեք՝ ընթերցելով ԼՈՒԵՐ.com կայքին: