Mediamall.am-ը ամփոփում է այսօրվա ՝ հոկտեմբերի 10-ի աշխատանքային երկուշաբթին, և ստորև Ձեր դատին ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները:
Lurer.com կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը «Սերժ Սարգսյանի ամերիկյան քննությունը» վերտառությամբ վերլուծականում նկատում է.
«Սերժ Սարգսյանի հույսը Արևմուտքն է. նա ԱՄՆ է մեկնել, ըստ էության, ոչ թե արված գործով, այլ կոսմետիկ «եվրոռեմոնտի» ենթարկված կառավարությամբ և մի տրցակ խոստումով»: Սարգիս Հակոբյանի վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:
Դերասաններ Գուժ Մանուկյանն ու Հարություն Մովսիսյանը հանդես են եկել հարցազրույցներով և նկատել են, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը այս պահին անհրաժեշտ է հայ ժողովրդին:
Գուժ Մանկուկյանը նշել է. «Եթե Գագիկ Ծառուկյանը մի բան խոստանում է, երբեք չի մոռանում, մի բան էլ ավել է անում»: Գուժ Մանուկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:
Դերասան Հարություն Մովսիսյանն էլ նշում է, որ «Ծառուկյանի վերադարձը միանշանակ կողջունվի և ընդունելի կլինի ժողովրդի կողմից»:
Դերասանի հետ զրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:
Հեաքրքիր և դրամատիկ իրավիճակում, Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:
Նշենք, որ գերլարված ընտրությունը կայացվեց փակ քվեարկությամբ: Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հետաքրքիր էր նրանով, որ նա, ըստ նախօրոք տարածված հաղորդագրության, պետք է ստանար միայն ՀՀԿ ցուցակով ավագանու անդամ դարձած 14 ՀՀԿ-ականների ձայները, իսկ 18 ավագանիները, որոնք անդամ էին ՀՎԿ, ԲՀԿ և ԼՀ կուսակցությունների, պետք է իրենց ձայնը տաին ԼՀ կուսակցության 1-ին համար Քրիստ Մարուքյանին:
Պաշտոնից ազատվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանի մերձավոր Վարդան Հարությունյանը:
Վարդան Հարությունյանի նշանակման և նրա կենսագրական տվյալների մասին կարդացեք այստեղ:
Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Երևանում վեր է խոյացել «Արարատ 73»-ի արձանախումբը: Այս մասին առավել մանրամասն և տեղի ունեցած միջոցառման տեսանյութը՝ դիտեք հրապարակման մեջ:
Օրվա կարևոր այլ իրադարձություններին, սոցցանցերի գրառումներին, շոուբիզնեսի նորություններին ծանոթացեք Mediamall.am լրատվականի լրահոսին հետևելով: