ԼՈՒՐԵՐ.com լրատվականն ամփոփում է մարտի 24-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Սկսենք Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մասին տեղեկատվությամբ: ԱՀ ՊԲ լրատվականի հաղորդմամբ մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:
Մանրամասներին և գրաֆիկական պատկերին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Նշենք, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապահին տեղի է ունեցել ցավալի վթար: Զինվորական ՈՒՐԱԼ մակնիշի ավտոմեքենան «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել է Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասները ներկայացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ լրագրող Քրիստինա Աղալարյանի հետ զրույցում:
Արտակարգ դեպքերին անդրադառնալով նշենք ևս մեկ ցավալի դեպք, որ գրանցվել է այսօր: Կոտայքի մարզում խոշոր պայթուն է գրանցվել, կա զոհ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակից Սոնա Հարությունյանի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը ասել է.
«Ինձ չի թվում, թե երբևէ Ռուսաստանը կփորձի հրաժարվել Արցախից, որովհետև իրեն ձեռք է տալիս չլուծված հակամարտությունը, քանի որ կարողանում է ազդել կողմերի վրա»:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Տեղի ունենալիք խորհդարանական ընտրություններին ընդառաջ բավական հետաքրքիր իրավիճակ է ներքաղական կյանքում:
Եթե բոլոր ցուցանիշներով ու սոցիոլոգիական հարցումներով «Հանրապետական» կուսակցությունից շատ ավելի առաջատար «Ծառուկյան» դաշինքին ընտրություններից հաշված օրեր առաջ որևէ մեկը քարկոծում է' պարզ է, որ դրանից օգուտ է միայն ու միայն Հանրապետականին:
Նման միտք է արտահայտել «Ծառուկյան» դաշինքով ՀՀ ԱԺ պատգամավոր թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանի հարց ու պատասխանը՝ ԱՅՍՏԵՂ:
Իսկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատի բնակիչների հետ հանդիպմանն ասել է.
«Ձեր ապագան ձեր ձեռքում է, տրված է հնարավորություն՝ ձայն տալ և պահանջել»:
Արարատցիների հետ հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Արդեն Արտաշատիցների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը կարևոր մեսիջ է հղել.
«Իսկ ո՞վ է ասել, որ իշխանությունների հետ ենք կոալիցիա կազմելու»: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովն էլ, ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով գրում է.
Բավական է ընդամենը նույնիսկ ոչ այնքան մեծ ուշադրությամբ զննել ՀՀԿ ռեյտինգայինների կազմը, որպեսզի պարզ դառնա՝ դրանցում ընդգրկվածների բացարձակ մեծամասնությունը կա՛մ հանրության կողմից անճանաչելի դեմքեր են, կա՛մ, որ ավելի վատ է՝ հասարակության շրջանում, մեղմ ասած, ոչ այնքան մեծ սեր վայելող անհատականություներ: Ասենք՝ «Շմա՞յսն» է ՀՀԿ-ին իր հեղինակությամբ դիվիդենտներ պարգևելու, թե՞ «ՍԱՍ-ի Արտակն» ու «Դերժավայի Արկադին»…
Մանրամասները՝ «Հանրապետականը խոստովանեց…» հրապարակման մեջ:
Օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հարստանում է բնությունը ոչնչացնելով:
Զազրելի երևույթին և լուսանկարներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, ժամանցային իրադարձություններին, արտակարգ և քրեական պատահարներին ծանոթացեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ.com կայքը: