Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 18-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները հակիրճ:
Սկսենք սահմանին տիրող իրավիճակից: Այս գիշեր թշնամին սահմանին կրկին սադրել է:
Սահմանային իրավիճակի մասին մանրամասները՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Կառավարությունը կրկին 400 հազար դոլար կհատկացնի ֆեյսբուքի ստատուսչիկներին: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Փաստ» օրաթերթն էլ այսօրվա համարում գրում է, որ քաղաքական ասպարեզից հեռանում թ Թոխմախի Մհերը: Մանրամասները ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Իրականում ինչի՞ են ծառայելու 1000 դրամները: Թեմայի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
«Սերժ Սարգսյանը հնազանդեցնում է Կարեն Կարապետյանին»: Այս մասին գրում է վերլուծաբան Դավիթ Բաբանովը.
Հայաստանում նոր թափ ու երկրորդ շնչառություն ստացած համահանրապետականացման գործընթացն օրեցօր նոր նրբերանգներ է ստանում. անխտիր բոլորը՝ կառավարության մաս կազմող, ենթարկվում են տոտալ հանրապետականացման: Ու չնայած՝ կարող է թվալ, թե սա միանգամայն բնական ու տրամաբանական գործընթաց է՝ հառաջս խորհրդարանական ընտրությունների, ու այս ամենով իշխանություններն ընդամենը սեփական ուժերն են մոբիլիզացնում՝ ըստ արժանվույնս դիմակայելու վերահաս փորձությանը, ակնհայտ է, սակայն, որ այստեղ ամեն բան այնքան էլ միանշանակ ու պարզ չէ, ինչպես կարող է թվալ որոշ միամիտների. պրոցեսն այս՝ մտահղացվել ու ղեկավարվում է շատ կոնկրետ նպատակով, ու խնդիր ունի Սերժ Սարգսյանի համար վերահսկելի դարձնել իշխանական բուրգն՝ ամբողջությամբ, առանց որևիցե բացառության:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար: Նյութի մանրամասները և դրա մասին պատմող ռեպորտաժը դիտեք այս հղումով:
Կարեն Կարապետյանի՝ ամբիցիաները բացարձակապես Սերժ Սարգսյանի սրտով չեն, որովհետեւ դրանց բավարարումը հանգեցնելու է գործող նախագահի քաղաքական կապիտուլյացիային, թեկուզ՝ քաղաքակիրթ, իշխանության փոխանցման արեւմտյան տեխնոլոգիայի կիրառմամբ։ Սերժ Սարգսյանը դրան երբեք չի գնա, եթե նույնիսկ 2018թ-ից հետո հեռանա իշխանությունից։ Սարգսյանի հաղթաթուղթն անգամ այդ պարագայում՝ մնալու է խորհրդարանական մեծամասնության մեջ «վերահսկիչ փաթեթին» տիրապետելը։
Այս մասին գրում է վերլուծաբան Սարգիս Հակոբյանը:
Մանրամասները կարդացեք՝ «ՀՀԿ-ի վերջնագիրը՝ Կարեն Կարապետյանին» հրապարակումը:
Դավթի Բաբանովը մեկ այլ հրապարակումով անդրադառնում է աշխարհի կեղծավորներին և արցախցիների անկոտրում ոգուն:
Հետաքրքիր հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Քրեական իրադարձություններին անդրադառնալով, նշենք, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, նախ տեղեկացնելով, որ ավարտվել է Ժիրայր Սեֆիլյանի գործով քրեական գործի նախաքննությունը, իսկ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով ձերբակալվել են հանրության շրջանում հայտնի քրեական հեղինակություններ: Մանրամասները կարդացեք ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: