«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 












Նորագավիթում 2 «Մերսեդես»-ներ բախվել են իրար ապա հայտնվել ՃՈ հենակետի տարածքում

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 19-ին' 21.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնված 1965թ.) և «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ (վարորդ Ռ. Բ. ծնված 1962թ.) ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Նորագավիթի ՃՈ հենակետի ցանկապատած տարածքում:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն և «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ն (ծնված 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ տուժածներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրել:

 

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ.Բ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժամը 23:08-ին հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

 

 

 

***

 

 

 

 

Սոչիում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ձերբակալվել է «հեղինակավոր» գործարար Ռուբեն Թաթուլյանը

 

 

 

 

Սոչիում ոստիկանները բացահայտել են քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքը, որի անցկացումը նախատեսված էր Կրասնայա Պոլյանայում: Այս մասին հայտնել է Преступная Россия կայքը:

 

 

Ավելի վաղ կայքը հաղորդել էր այն մասին, որ «հեղինակավոր» հավաքի մասնակիցների թվում բացի «օրենքով գող» Զախար Կալաշովից, պետք է լինեին «օրենքով գող» Թենգիզ Դումոևը, նույն ինքը' Գոչոն, և տեղի հեղինակություն Ռոբսոնը:

 

 

Նշվում է, որ «Ռոբսոնը» ոչ այլ ոք է, քան հայազգի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ում մաֆիոզային գործունեության մասին լեգենդներ են պատմում:

Հայտնի է դարձել, որ ստուգումներից հետո բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել

 

 

 

***

 

 

 

Նիկոլ Փաշինյանը' Սերժ Սարգսյանի մեղադրանքների և ահաբեկված Գագիկ Ծառուկյանի մասին

 

 

 

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

 

«Մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում, օրենսդիր և գործադիր իշխանությանը հրահանգեց բլոկադա սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում:

 

 

Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց, որ համաձայն չստուգված տեղեկությունների՝ Ծառուկյանը միլիարդավոր դոլարների հարկեր չի վճարել, Սարգսյանը հայտարարեց, որ Ծառուկյանին պետք է զրկել մանդատից, որովհետև նա չի մասնակցում ԱԺ նիստերին, այս մեղադրանքներից հետո ահաբեկված Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր մտադրությունների մասին, սակայն Սերժ Սարգսյանին հնազանդվելու որոշումից հետո Ծառուկյանը շարունակում է մնալ պատգամավոր, իրավապահները մոռացել են նրան ուղղված մեղադրանքների մասին»,- ասաց Փաշինյանը և դիմելով եվրոպացի գործընկերներին ասաց. «Այստեղ կա՞ ժողովրդավարության եզրույթ»:

 

Տեսանյութըը` 1in.am-ի.

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

 

Կարգին Հայկոն' սահմանադրական բարեփոխումների, Շուշան Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի մասին

 

 

 

 

Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում դերասան Հայկ Մարությանը' Կարգին Հայկոն, պատասխանեց օգտատերերի բազմաթիվ հարցերին: Դրանց մեծ մասը վերաբերում էին քաղաքականությանը:

 

 

Հարցին, թե ինչպես է նա վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի և Նիկոլ Փաշինյանի գործունեությանը և արդյո՞ք սատարում է նրանց, Հայկոն պատասխանեց. «Ցավոք, ծանոթ չեմ Ժիրոայր Սեֆիլյանին, բայց մեծ հաճույքով կզրուցեի նրա հետ տարբեր հարցերի շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ ծանոթ եմ, և շատ հարցերում խոսում ենք իրար հետ: Հարցեր կան, գալիս ենք ընդհանուր հայտարարի, հարցեր կան, որ բանավիճում ենք: Իմ սատարումը կլինի ոչ միայն այս երկու շարժումներին, այլ նաև յուրաքանչյուր կառույցին, շարժմանը, մարդուն, ով ուզում է մի փոքր բարելավել Հայաստանում ապրող քաղաքացու կյանքը»,- ասաց դերասանը:

 

 

Հարց հնչեց նաև սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հայկ Մարությանի կարծիքով՝ Սահմանադրությունը չէ, որ մեղավոր է մեր այս վիճակի համար. «Այսպես ասած' մենք կարող ենք Սահմանադրություն չունենալ և լավ երկիր լինել, և, հակառակը, ունենալ լավ Սահմանադրություն և չլինել լավ երկիր: Գրեթե բոլոր վատ ապրող երկրների սահմանադրութունները իդեալական են, որովհետև վերցրել են զարգացած երկրներից, ադապտացիա են արել: Հարկավոր է պարզապես կիրառել այդ օրենքները»,- ասաց Հայկ Մարությանը և հավելեց, որ իշխանության վերարտադրութունը սկսված է շատ վաղուց և շարունակվում է: Ինքը չի կարծում, որ սահմանադրկաան փոփոխությունները ինչ-որ մի բան կփոխեն երկրում. ոնց եղել է, այնպես էլ կլինի:

 

 

Պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Շուշան Պետրոսյանի դերը Աժ-ում, Հայկ Մարությանը տվեց կարճ պատասխան. «Դրա մասին իր կուսակցությունը պետք է մտածի և իր ընտրողները: Ես չեմ մտնում այդ թիմի մեջ: Մի բան կարող եմ ասել. երբ Շուշանը մտավ քաղաքականություն, մենք կորցրինք տաղանդավոր երգչուհու: Քիչ է երգում:

 

 

Հայկոն պատասխանեց նաև իր և Մկրտիչ Արզումանյանի հետագա համատեղ աշխատանքին վերաբերող հարցին՝ նշելով, որ ինքը բաց է և պատրաստ է համագործակցության համար: Իր կարծիքով՝ հարցն ավելի շատ իրեն չէ ուղղված: