«Mediamall.am»  լրատվականն  ամփոփում է անցնող օրը.














Տիգրան Մեծի պողոտայում «Դեու Մատիս» մակնիշի մեքենա է այրվել

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին' ժամը 00.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մար տական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 00.53-ին:

Այրվել է «Դեու Մատիս» մակնիշի 18 ՕՏ 567 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը:

 

 

***

 

 

«Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ». Դավիթ Բաբայան

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորում են չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը: «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ:

 

Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ' դեկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի հետեւանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: Ըստ «ԱՊԱ»-ի' գերի ընկնողը Արսեն Բաղդասարյանն է:

 

 

***

 

 

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 900 անգամ. ԼՂՀ ՊՆ

 

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:

 

Ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:

Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

 

 

***

 

 

ԼՂՀ ՊԲ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին

 

 

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:

 

Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

***

 

 

Դինքի գործով ձերբակալված երկու ոստիկան ազատ են արձակվել

 

 

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով ձերբակալված անվտանգության պետ Օզքան Մումջուն և ոստիկանական ծառայող Մուհիթթին Զենիթը ազատ են արձակվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, նրանք ազատության մեջ են հայտնվել երկրից դուրս չգալու պայմանով: Ավելի վաղ նրանք ցուցմունք էին տվել Դինքի գործը քննող նոր դատախազ Գյոքալփ Քյոքչուին:

 

Այն բանից հետո, երբ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրեց Դինքի սպանության գործով անցնող' այն ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջեռահի, Ալի Ֆուաթ Յըլմազերի հետ այլ պաշտոնյաների հարցաքննությունը, գործը քննող Ստամբուլի դատարանը որոշել է միացնել Տրապիզոնում ևս անցկացվող պետպաշտոնյաների հարցաքննությունները:

 

Այսինքն, գործով անցնող բոլոր պետպաշտոնյաները, այդ թվում նաև Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, այն ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչը, Ֆարուք Սարըն, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն, Մուհիթթին Զենիթը, Մեհմեթ Այհանը այսուհետև հարցաքննվելու են միևնույն' Ստամբուլի հանրապետական դատախազությունում:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Գալիք տարում էլ հայկական բանակը պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները. Սեյրան Օհանյան

 

 

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 27-ին անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակ ային զորամիավորումների հրամկազմը և, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում, ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

 

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:Շարունակությունն՝այստեղ: