«Mediamall.am»    լրատվականն ամփոփում է անցնող օրը.













IRI-ի հարցումը «Վրացական երազանքի» վարկանիշի անկում է արձանագրել

 

 

 

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի կուսակցությունների վարկանիշում առաջատարի դիրքը պահպանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, սակայն մեկ տարվա ընթացքում նրա վարկանիշը նվազել է գրեթե 20 տոկոսով՝ 54-ից մինչեւ 36 տոկոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությանը:

 

 

Երկրորդ տեղում նախկին կառավարող կուսակցությունն է՝ «Միասնական ազգային շարժումը», որի վարկանիշը, հարցման տվյալների համաձայն, չի փոփոխվել եւ կազմում է 15 տոկոս:

 

 

10 տոկոս ցուցանիշով երրորդ տեղը գրավել է հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» կազմակերպությունը, որը 2014 թվականի հոկտեմբերի վերջին դուրս է եկել իշխող կոալիցիայից:

 

 

6 տոկոսով չորրորդ տեղն զբաղեցրել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը, իսկ հինգերորդ տեղը բաժանել են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունը եւ Իռմա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինքը»՝ ստանալով 5,5 տոկոս:

 

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, հեռուստաընկերությունը հաղորդել է հարցման նախնական տվյալները, ամբողջական արդյունքները կներկայացվեն մինչեւ շաբաթվա վերջը: Ուսումնասիրությունն արտացոլում է քաղաքական կուսակցությունների, քաղաքական առաջնորդների վարկանիշը եւ հասարակության տրամադրությունները: Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

 

 

 

 

***

 

 

 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

Ինչպես է ոչնչացվել հակառակորդի դիվերսիոն խումբը. մանրամասներ

 

 

 

 

«Արցախ TV»-ին տեսանյութ է պատրաստել հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մասին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

 

 

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

 

 

Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ' իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

 

 

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

***

 

 

 

 

Եղել է ներքին վեճ. Րաֆֆի Հովհաննիսյանը' նախագահականում հանդիպման մասին

 

 

 

 

Եղել է միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում ՀՀԿ նախագահի և «Ժառանգության» վարչության որոշ անդամների միջև: Անդրադառնալով մարտի 12-ին նախագահական նստավայրում Արմեն Մարտիրոսյանի, Ռուբեն Հակոբյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանից որևէ հրավեր չի ստացել, հրավեր ստացել է ԱԺ նախագահից:

 

 

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինքն անձամբ չէր գնա այդ հանդիպմանը, բայց տեղյակ է եղել այդ հանդիպման հնարավորության մասին. «Ես տեղյակ էի հանդիպման հնարավորության մասին, բայց հանդիպման մասին տեղեկացել եմ դրա կայացումից հետո: Իմ բացակայության ընթացքում լիազորությունները դրված էին Արմեն Մարտիրոսյանի վրա, եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր, ներքին վեճ, որն էլ այսօր դարձել է բաց վեճ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Ժառանգության» դիրքորոշումը նույնն է մնացել. «Սերժ Սարգսյանը չունի քաղաքական լեգիտիմություն՝ հայ ժողովրդին ներկայացնելու սահմանադրական փոփոխություններ»:

 

 

Չնայած այն հանգամանքին, որ «Ժառագությունը» կողմնակից է խորհրդարանական կառավարման՝ ներկա պայմաններում վերջիններս դեմ են այդ փոփոխություններին, բայց ոչ բոյկոտի տեսքով:

 

 

 

***

 

 

 

Լարվածությունն արդեն 26 տարի ա, 126 տարի էլ լինելու ա. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին տիրող վիճակի մասին

 

 

 

Հակառակորդի կողմն անցած զինվորի մասնակցությամբ տեսանյութը մոնտաժի արդյունք է: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: 

 

«Թիկունքում նկարված, մոնտաժված բաներ են»,- ասել է գեներալը: 

 

Անդրադառնալով այն տեսակետին, թե լարվածությունը կպահպանվի մինչև ապրիլի 24-ը, իսկ դրանից հետո հակառակորդը կնահանջի, գեներալը նկատել է. «Դա էլ նշանակություն ունի, բայց լարվածությունն արդեն 26 տարի ա, 126 տարի էլ լինելու ա»:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

 

 

 

 

***

 

 

 

 

Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հատուկ գործողության անցկացման մասին

 

 

 

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է բոլոր պետական ուժային կառույցների մասնակցությամբ լայնածավալ հատուկ գործողության անցկացման մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Ուկրաինայի բոլոր ուժային կառույցները սկսել են լայնածավալ հատուկ գործողությունը», - հայտարարել է Պորոշենկոն:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 21-ին Վոլնովախայում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակ են բացել Ուկրաինայի անվտանգության աշխատակցի վրա: