Եղել է միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում ՀՀԿ նախագահի և «Ժառանգության» վարչության որոշ անդամների միջև: Անդրադառնալով մարտի 12-ին նախագահական նստավայրում Արմեն Մարտիրոսյանի, Ռուբեն Հակոբյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Վերջինս հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանից որևէ հրավեր չի ստացել, հրավեր ստացել է ԱԺ նախագահից:

 

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինքն անձամբ չէր գնա այդ հանդիպմանը, բայց տեղյակ է եղել այդ հանդիպման հնարավորության մասին. «Ես տեղյակ էի հանդիպման հնարավորության մասին, բայց հանդիպման մասին տեղեկացել եմ դրա կայացումից հետո: Իմ բացակայության ընթացքում լիազորությունները դրված էին Արմեն Մարտիրոսյանի վրա, եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր, ներքին վեճ, որն էլ այսօր դարձել է բաց վեճ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Ժառանգության» դիրքորոշումը նույնն է մնացել. «Սերժ Սարգսյանը չունի քաղաքական լեգիտիմություն՝ հայ ժողովրդին ներկայացնելու սահմանադրական փոփոխություններ»:

 

Չնայած այն հանգամանքին, որ «Ժառագությունը» կողմնակից է խորհրդարանական կառավարման՝ ներկա պայմաններում վերջիններս դեմ են այդ փոփոխություններին, բայց ոչ բոյկոտի տեսքով: