Mediamall.am լրատվականն ամփոփում է այսօր՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

 

Նախ սկսենք օրվա մամուլի հրապարակումներից:

«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօրվա համարում գրում է, որ որոշ մարզպետներ կլքեն իրենց պաշտոնները:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ էլ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանը չի շարունակելու պաշտոնավարել: Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

Արթիկ քաղաքում էլ շարունակվում է նախընտրական կրքերը: «Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում էոր Արթիկի քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն ու մտերիմն է, իսկ Մուշեղ Պետոյանին սատարում է վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հովիկ Աբրահամյանը:

Կեսօրին մոտ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում զետեղվեցին Սերժ Սարգսյանի հրամանագրերը, որոնցով մի շարք նախարարներ նշանակվեցին, ոմանք պահպանելով իրենց պաշտոնը, ոմանք հրաժեշտ տվեցին կառավարությանը:

 

Եվ այսպես, սկսենք նորանշանակներից: Արմեն Ամիրյանը նշանակվեց ՀՀ Մշակույթի նախարար: ՀՀ Առողջապահության նախարար նշանակվեց Լևոն Ալթունյանը: Էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի ղեկավարել Սուրեն Կարայանը: Կառավարություն վերադարձավ, մասնավորապես Սպորտի և Երիտասադրության նախարարության ղեկը ստանձնեց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

 

ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ՏԿ նախարար Դավիթ Լոքյանը, ինչպես նաև ՀՀ Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը կշարունակեն պաշտոնավարել: Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք վերանշանակվել են իրենց պաշտոններին:

 

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, թեև լքեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, սակայն անպորտֆել չմնաց: Արծվիկ Մինասյանը, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ Բնապահպանության նախարարի պաշտոնում:

 

Այսպիոսով, արձանագրենք, որ այսօր գրեթե լուծվեց կառավարության կաբինետի ձևավորման հարցը: Մնացել է միայն 2, թերևս ամենակարևոր պաշտոնները: Դեռ պարզ չէ, թե ովքեր են ղեկավարելու պաշտպանական և արտաքին գերատեշչությունները:

 

Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը «Սերժ Սարգսյանի ռազմավարական քայլը…» վերլուծությամբ եկել է այն եզրահանգման, որ գործող նախագահը բնավ էլ չի պատրաստվում իր տեղը զիջել Կարեն Կարապետյանին:

 

Փաստացի ստացվում է, որ Կարապետյանին հանձվում է ընդամենը տնտեսական բլոկը, որ, անկեղծ լինենք, այնքան էլ քաղցր պատառ կարող է և չլինել վերջինիս համար, քանի որ տնտեսության վիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց Կարապետյանի ուսերին՝ իր համար դրանից բխող գուցեև խիստ անցանկալի հետևանքներով հանդերձ (այսուհետ ցանկացած տնտեսական ձախողում կապվելու է հենց Կարապետյանի անվան հետ, ինչը, բնականաբար, սասանելու է նրա դիրքերն ու պարարտ հող ստեղծելու հավանական ճնշումների համար):

 

Մանրամասները, կարդացեք ԱՅՍՏԵՂ:

Երևանում Արտակարգ դեպք է գրանցվել: Լրագրող Քրիստինա Աղալարյանը ահազանգ է ստացել քաղաքացուց այն մասին, որ «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4 հարկի պատշգամբից մոտ 5 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

 

Մանրամասները՝ կարդացեք «Շենքի 4 հարկի պատշգամբից երեխա է վայր ընկել» հրապարակումը:


«Թող ես մի քիչ տուժեմ, բայց 5000 ընտանիքի հոգսից փրկեմ»: Խոսքերի հեղինակը բարերար Գագիկ Ծառուկյանն է:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես անձամբ է հետևում խաղողի մթերման ամբողջ գործընթացին, ավանդույթի համաձայն հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ ու լսում նրանց մտահոգող խնդիրները։ Գագիկ Ծառուկյանը, դիմելով հավաքված հազարավոր գյուղացիներին, հայտարարեց, որ ինքը եկել է իրենց լսելու, հարցերը, խնդիրները լուծելու համար։

 

Մանրամասները կարդացեք, և դիտեք տեսանյութը՝ այստեղ :

 

Օրվա անցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին ծանոթացեք ընթերցելով Mediamall.am լրատվականը: