ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4 հարկի պատշգամբից մոտ 5 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ 

 

Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել գիտակից վիճակում։ «Դեռ պետք է հետազոտություններ անենք, երեխան վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնեցին ԲԿ-ից։ 

 

Մեր տեղեկություններով՝ երեխան ազգությամբ իրանցի է, 2011 թվականի ծնված, անունը՝ Կադիրին Զարինա։

 

Երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ։ 

 

Ք. Աղալարյան