SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ «ձախ բազկի առաջնային շրջանի և ձախ ձեռքի առաջին մատի կողմնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռուբեն Ղ․-ն, ով հայտնել, որ Մինաս Ավետիսյան 4 փողոցի 12 հասցեում քեռու կողմից դանակահարվել է, իսկ ժամը 15։30-ի սահմաններում «աջ ազդրի և կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն է է ընդունվել Երևանի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված հասցեում դանակահարության հետևանքով:

Արդեն տեղում ոստիկաները պարզել են, որ Ռուբեն Ղ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Սամվել Մ․-ն՝ պատճառելով նշված վնասվածքները, ինչպես նաև նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել Սամվել Մ․-ն: Վերջինս էլ նույն վիճաբանության ընթացքում Ռուբեն Ղ․-ին երկու-երեք անգամ ձեռքով հարվածել, ապա նրա ձեռքից վերցրել է դանակը և հարվածել իր աջ ոտքին և աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։