Դեկտեմբերի 2-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային:

Վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու մեջ: 

shamshyan.com-ի  տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հայերին լսել է հետաքննիչը, ովքեր հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով: 

Վրաստանի քաղաքացիները Երևանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում: