Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները։ Հրշեջները մարել են VAZ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Դավիթ Ներսիսյանին։