Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է դուրս գալիս։

 

Հրշեջ-փրկարարները մարել են նշված ավտոտնակում առաջացած հրդեհը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոտնակը պատկանում է Վահե Սարգսյանին, ով, ըստ հարևանների հայտարարության՝ այն ավելի շատ օգտագործում էր որպես բնակության վայր։ 

 

 Մանրամասն՝ shamshyan.com կայքում: