Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

 

Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մեքենա է այրվում։

 

Հրդեհի վայր են ժամանել Ապարանի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ մեկուսացրել, ապա մարել են Opel Vectra մակնիշի 33 ՍD 792 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արման Հարությունյանին, իսկ առաջին աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել ուղևորուհի՝ 57-մյա Ալվարդ Վարդանյանը։