Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է վառվում։
Ինչպես դեպքի վարից հայտնում է աղբյուրը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատվածում գտնվող Mercedes E500 մակնիշի TB-202-TB վրացական համարանիշներով ավոտմեքենայում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժածներ կան, թե՞ ոչ։
Աղբյուրը՝ shamshyan.com