Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։
Մինչ հշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Հ․Հ․-ն ։
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի պլաստմասե դետալները։ Ավտոմեքենան տեղափոխելու համար վարորդի կողմից օգտագործվել է ավտոքարշակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։