Հունվարի 22-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 3 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.07-ին:
Այրվել է Լադա մակնիշի 10 ZD 010 պ/հ (վարորդ՝ Է. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, թափքը՝ մասամբ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: