Հոկտեմբերի 22-ին, ժամը 23:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շինուհայր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:26-ին, մարվել՝ 01:52-ին: Այրվել են չշահագործվող տան մուտքի փայտե ծածկը մոտ 40 քմ, և մոտ 100 հակ անասնակեր։