ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի ճգնաժամային կառավարման կենտրոնից օգոստոսի 29-ի ժամը 22:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Նարեկացի փողոցի 1-ին տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրդեհը մարվել է 21:40 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է Սանասար Պետրոսյանին պատկանող անասնագոմին կից կուտակված գոմաղբը' 20 ք/մ մակրեսով: