Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական 1-ին ավանի թիվ 23 տանը փետրվարի 3-ին' ժամը 21.33-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.55-ին, մարվել' 22.05-ին: Տան առաստաղից այրվել է 1 քմ հատված: