Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մի քանի հարկերում։
Այս մասին հայտնել է Հրշեջ ծառայության և մայրաքաղաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Սեյիդ Ջալալ Մալեքին։
«Մի քանի րոպե առաջ հրդեհ է բնկվել Գանդիի հիվանդանոցում, որը գտնվում է համանուն փողոցում», - ասել է նա։
Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ մեքենաներ։
Միջադեպի պատճառների և տուժածների մասին չի հաղորդվում։