Փետրվարի 15-ի առավոտյան Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակի երկու շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրդեհն ընդգրկել է 1500 քմ տարածք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքի կենտրոնում գտնվող «Իզվեստիա» սրահի շենքի բակի մեջտեղում մետաղյա գմբեթ է փլուզվել։ Խոսքը շենքի կողքին գտնվող մետաղական կառույցի մասին է։ Հրատարակությունը նշում է, որ այնտեղ գազի բալոններ կան։
Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ հրդեհը մեկուսացվել է։