Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոնում: Այդ մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Ժամը 7:03-ին հաղորդագրություն է ստացվել հրդեհի մասին:
«Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետր է»,- ասված է եղել հաղորդագրության մեջ: Այնուհետև հայտնի է դարձել, որ հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետրից հասել է 200 քառակուսի մետրի:
Միջադեպի ժամանակ շենքում այցելուներ չեն եղել, վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել:
«Ռիո» առևտրային կենտրոնը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է: