Մոսկվայի Սպասոկուկոցկու անվան հիվանդանոցում, որտեղ բուժվել են կորոնավիրուսով հիվանդ պացիենտներ, թոքերի արհեստական շնչառության սարքի անսարքության հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է TASS-ը' հղում անելով արտակարգ ծառայություններին:

«Բռնկման օջախը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքում: Պատճառը դրա անսարքությունն էր, պարզվում է, թե հատկապես ինչպիսի»,- ասել է աղբյուրը:

Ինչպես պարզվել է, տարհանվել է ավելի քան 200 մարդ: Մեկ պացիենտ մահացել է: