ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 12:50-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ.,  ծնված 1997 թ.) և «Mercedes»  (վարորդ Վ.Փ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:20-ին:

Այրվել են ավտոմեքենաների առջևի հատվածները՝ ամբողջությամբ և սրահները՝ մասամբ: