Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Իջևանում։

Հրդեհ է բռնկվել Իջևանի գինու-կոնյակի գործարանի թորման արտադրամասում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հայտնում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչից է բռնկվել կրակը, տեղի աշխատակիցները ևս անակնկալի են եկել։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները:

Հնչել է երեք պայթյուն:

Տուժածներ չկան: