Փետրվարի 11-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 57 հասցեում գտնվող «Լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում այրվում են ներկեր :
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:50-ին: Այրվել է մոտ 700 կգ կուտակված ծղոտ, ծածկը՝ մոտ 60 քմ և մոտակա շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: