Մարտի 5-ին, ժամը 12:52-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի «Արարատի գինու գործարան»-ի տարածքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատ գյուղի Րաֆֆու 19 հասցեում գտնվող Արարատի գինու գործարան-ի անցագրային սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:15-ին, մարվել' 13:31-ին:
Այրվել է սենյակի պատերի երեսպատումը և գույքը՝ մասնակի (30 քմ):