Shamshyan.com. Երեկ երեկոյան Բաքվի Նարիմանովի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության և տեղի բնակիչների միջև: Բանն այն է, որ մետրոյի մոտակայքում ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է ճանապարհը չթույլատրված տեղում հատող զինծառայողին:
ՃՈ աշխատակցի և զինծառայողի միջև վիճաբանություն է սկսվել, քանի որ ոստիկանը ցանկացել է արձանագրություն կազմել: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են ինչ-որ քաղաքացիներ:
Իրավապահները ձերբակալել են միջադեպի մի քանի մասնակիցներին և բերման ենթարկել Նարիմանովի ոստիկանության բաժանմունք: