Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 53, հրդեհի կեղծ կանչի՝ 32 և 45 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 76, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: