Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տաք տոպրակի, այրվող խոտի բոցից ստացված մարմնական վնասվածքի հետևանքով ծնողների ուղեկցությամբ բուժօգնության են դիմել «ջերմային այրվածք կոնտակտային 3-րդ աստիճան, աջ դաստակի մատների շրջանում 0.5 տոկոս մակերես» ախտորոշմամբ մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Արարատի մարզի քաղաքաներից մեկում բնակվող ծնողի կողմից երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ում կողմից իրենց տան բակում մաքրություն կատարելիս այրել է չոր խոտերը և աղբը, որի ժամանակ նրա 1,5-ամյա տղան՝ Մ.Հ.-ն, գետնից վերցրել է պոլիէթիլենային տոպրակը և փորձել է այն գցել կրակի վրա, ինչի հետևանքով տոպրակը այրվել է և վերջինս ստացել է մարմնական վնասվածք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։