Արարատի մարզում ապրիլի 25-ին հրազենային վիրավորում է ստացել 13-ամյա մի երեխա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեխան վնասվածքը ստացել է համագյուղացու կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով:
13-ամյա տղան Փոքր Վեդիի բնակիչ է, 7-րդ դասարանի աշակերտ: Նշենք, որ ոստիկանները հայտնաբերել են հրացանը, իսկ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Մանրամասն` այստեղ