Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։

 

Դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։

 

Նրա մոտ հայտնաբերվել է մարտկոց /батарейка/, ձեռնոցներ, իսկ դիակից մի քիչ այն կողմ հայտնաբերվել է պտուտակահան։

 

Ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։