shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։