Այսօր` նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա:

 

shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները` քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ:

 

Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով ըստ տեղեկությունների, պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը 9-ը հարկանի է: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: