Երևանի Հունան Ավետիսյան փողոցում մայիսի 16-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում:
Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով:
Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը:
Հարվածի հետևանքով վերջինս մահացել է: