«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 7-ին' ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943թ. ծնված Զինա Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 23.00-ին, մահացել է:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: