Այսօր' մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի 22 շենքի բնակիչ, 21-ամյա Արա Փափազյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում' մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում' Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից:

 

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Ըստ նախնական տեղեկությունների' Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով' Ա. Փափազյանը սովորում էր Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում:

 

 

Մանրամասները՝ shamshyan.com