Մարտի 4-ին, ժամը 20:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկում քաղաքացիները գտնվում են անգիտակից վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները հայտնաբերել են անգիտակից չորս քաղաքացու, որոնք հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 1977 թ. ծնված Հ. Ռ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 1957 թ. ծնված Հ. Ջ.-ի, 1947 թ. Հ. Ռ.-ի, և Խ. Ս. -ի վիճակը՝ ծանր: