shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ «կրծքավանդակի կտրած- ծակած վերքեր» ախտորոմամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Երևան քաղաքի Կոնդի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Սիմոնյանը և Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին տեղեկացրել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: