Shamshan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից:
Այս պահին, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանում են Սարի թաղ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են' հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: