Shamshyan.com-ը գրում է.

 

 

Այսօր' մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

 

 

Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը' բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի բնակիչներ' հայր և որդի, 44-ամյա Արմեն Վարդանի Պետրոսյանն է և 19-ամյա Վարդան Արմենի Պետրոսյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Վարդանը ստացել է վնասվածք' կտրած- ծակած թափանցիկ վերք կրծքավանդակի հատվածում, իսկ Արմենին այս պահին վիրահատում են:

Մանրամասները՝ այստեղ: