Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «որովայնի ձախ շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի և մինչ բժիշկները նրան օնություն կցուցաբերեին՝ նույն ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի էլ է բերվել հիվանդանոց:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները պարզում են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47 շենքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարսեղյանը և Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանը:
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: