shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:

Վիրավորը Ավան վարչական շրջանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է եղել, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում:

Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարա««նի մոտ, և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավան վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: