Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

 

Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 29-ամյա Լ. Ա.-ի դին:

 

Նրան տանը հայտնաբերել է մայրը: Ըստ տեղեկությունների՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: Այս տեղեկությունը քննչական բաժնում և ոստիկանությունում պարզվում է: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

 

Շարունակությունն՝ այստեղ