Երեկ՝ փետրվարի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով եկնել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ քննիչ Ջամբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գոհար Ս.-ն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։